▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանին դուրս են գրել հիվանդանոցից

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին  տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված դերասան Վարդան Պետրոսյանին դուրս են գրել: Նրա հետ ամեն ինչ կարգին է, ապաքինվում է:

Այս մասին ASEKOSE.am–ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը:

Հիշեցնենք, որ, տեղի ունեցած վթարի հետևանքով 7 մարդ էր տուժել: Ուղևորներից երկուսը  մահացել էին:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее