▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագրին միացել է ավելի քան 80 արվեստագետ

Արդեն տեղեկացրել էինք, որ արվեստագետները Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել:

«Նոյեմբերի 11-ին տարածված երաշխավորագրին, որը բաց էր ստորագրման համար, միացել է ավելի քան 80 արվեստագետ (ՀՀ ժող.արտիստներ, վաստակավոր արտիստներ, արվեստի վաստակավոր գործիչներ, պրոֆեսորներ, դերասաններ և այլն):

Այսօր երաշխավորագիրը կհանձնվի՝ ըստ հասցեների:

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին
ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն

ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նախ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքներին, որոնց կորուստն անդառնալի է:

Այս ողբերգության զոհն է նաև Վարդան Պետրոսյանը, ով, ինչպես և վթարից մյուս տուժածները, գտնվում է առողջական ծանր վիճակում:

Նա տարել է ծանր վիրահատություն, մի շարք միկրովիրահատություններ, շատ արյուն է կորցրել, անհրաժեշտ է վերականգնում, հատուկ սննդակարգ, հոգեբանական աջակցություն: Տեղի է ունեցել մի ցավալի իրողություն, որի պայմաններում Վարդան Պետրոսյանը նույնպես կարող էր զոհվել:

Ցավով և վրդովմունքով արձանագրում ենք, որ իրավապահ մարմինները Վարդան Պետրոսյանի հետ վարվում են, ինչպես հույժ վտանգավոր մի հանցագործի, այն դեպքում, երբ նրա մեղքը հաստատված չէ: Նախաքննական մարմինը, առանց հաշվի առնելու վերը նշված հանգամանքները, առանց հիմնավոր պատճառաբանության, «Էրեբունի» հիվանդանոցից դուրս գրվելուց երկու օր անց Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կայացրեց, ապա և նրան մեղադրանք առաջադրեց: Իսկ նոյեմբերի 9-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, նրան «Սթրես» կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ուր մոտ 10 ժամ նրան սթրեսի ենթարկեցին, որից միայն 5 ժամը նրա մոտ անցկացրեց շտապօգնության բժիշկը: Սա մենք դիտարկում ենք անմարդկային վերաբերմունք և խոշտանգում առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու նկատմամբ:

Դատարանի կողպված դռները բացվեցին միայն ժամը 23-ից հետո, երբ Վարդան Պետրոսյանին պատգարակով դուրս բերեցին դատարանի շենքից ու տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»: Դատարանը բավարարեց որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Որոշման հիմքում դրված են բարոյական գնահատականներ, այն է՝ «կատարվածը առաջացրել է ծանր հետևանքներ՝ խլելով երկու երիտասարդների կյանք՝ ծաղկուն տարիքում»: Գտնում ենք, որ դատարանի որոշման ձևակերպումների մեջ անմեղության կանխավարկածի խախտում կա, քանի որ դատավորը, կարծես, որպես հաստատված իրողություն է ներկայացնում Վարդան Պետրոսյանին վերագրվող մեղադրանքը: Այնինչ դեռ նախաքննություն է ընթանում, և յուրաքանչյուր հանգամանք դեռ պետք է քննվի քրեական դատավարության բոլոր փուլերում:

Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ինչպես նաև Վարդան Պետրոսյանի վաստակը, քաղաքացիական անբասիր կենսագրությունը, նրա հրապարակային հայտարարությունն այն մասին, որ չի խուսափի դատաքննությունից, նկատի ունենալով, որ գտնվում է առողջական և հոգեբանական ծանր վիճակում, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նրա գործընկերները, պահանջում ենք անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ՝ հիմք ընդունելով սույն երաշխավորագիրը:

Վստահեցնում ենք և երաշխավորում, որ Վարդան Պետրոսյանը չի խուսափի դատաքննությունից ու չի խոչընդոտի դատաքննությանը:

Հարգանքով՝

Ռուբեն Բաբայան՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Հովհ.Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, ԵԹԿՊԻ «Դերասանի վարպետության և ռեժիսուրայի» ամբիոնի վարիչ, UNIMA-ի անհատական անդամ Նարեկ Դուրյան՝ բեմադրիչ, դերասան

Վիգեն Ավետիս՝ քանդակագործ, Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի

Արամ Թոփչյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող

Կարինե Ջանջուղազյան՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի

Արծվի Բախչինյան՝ բանասիրական գիտոթյունների թեկնածու, կինոգետ, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Հենրիկ Բախչինյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր

Զարուհի Մուրադյան՝ նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ

Վիգեն Չալդրանյան՝ կինոռեժիսոր

Գոհար Մուրադյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող

Արամ Մեհրաբյան՝ «Փրինթինֆո» տպագրատան տնօրեն

Նարեկ Հարությունյան՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր

Տիգրան Խզմալյան՝ կինոբեմադրող

Աննա Մայիլյան` ՀՀ վաստակավոր արտիստուհի

Վահան Արծրունի` երգիչ, կոմպոզիտոր

Մարիետա Բադալյան` երգչուհի

Կարինե Հոկոբյան՝ մշակութաբան

Էդգար Բաղդասարյան` կինոռեժիսոր

Նարինե Ռշտունի` փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Գագիկ և Աննա Փարադյաններ՝ «Այրուձի» ակումբ

Հասմիկ Գուլակյան՝ «Վեմ» ռադիոկայանի լրագրող-մեկնաբան

Անահիտ Բախշան` Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցություն

Ստեփան Սաֆարյան` Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցություն

Հենրիկ Հովհաննիսյան` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Տիգրան Հեքեքյան` խմբավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Արա Խզմալյան` ԱԹՍՄ ՀԿ նախագահ

Միքայել Պողոսյան` դերասան

Անժելա Թովմասյան` «Հայելի» ակումբի նախագահ

Գոհար Հակոբյան` «Առավոտ» թերթի լրագրող

Սյուզան Խարտալյան` կինոռեժիսոր

Նիկոլայ Ծատուրյան՝ ՀՀ ժողովրդական արտիստ

Հասմիկ Ղուկասյան՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի

Աշխեն Պետրոսյան՝ «Յոթերորդ հարկ» ՍՊԸ տնօրեն

Հակոբ Ղազանչյան՝ Թատերական գործիչների միության նախագահ

Տիգրան Գասպարյան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սունդուկյանի անվ. թատրոնի գեղարվեստական ղեկավար

Տիգրան Ներսիսյան՝ ՀՀ վաստակավոր արտիստ

Նելլի Խերանյան՝ ՀՀ վաստակավոր արտիստ

Արմեն Խանդիկյան՝ ՀՀ ժաղովրդական արտիստ, Երևանի Դրամատիկ Թատրոնի գեղարվեստական ղեկավար

Ժան Նշանյան՝ դերասան

Շաքե Թուխմանյան՝ դերասանուհի

Հրաչյա Հարությունյան՝ ՀՀ վաստակավոր արտիստ

Արթուր Ութմազյան՝ ՀՀ ժողովրդական արտիստ

Հասմիկ Պապյան՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի

Էլմիրա Հեքեքյան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Դավիթ Ղազարյան` Հայաստանի Երաժշտական ընկերության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Հրաչյա Թամրազյան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն

Աննա Հեքեքյան` Թատրոնի և կինոյի ինստիտուտի դեկան, պրոֆեսոր

Նազիկ Ադամյան` Վարդան Պետրոսյանի 30 համադասարանցիների անունից -դասարանի ավագ

Տաթևիկ Հարությունյան` «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի ողջ աշխատակազմի, երգչախմբերի նախկին և ներկա հազարավոր աշակերտների և ծնողների անունից- տնօրեն

Գևորգ Յազըճյան՝ պատմաբան

Սուրեն Հարությունյան` Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչների և աշխատողների անունից

Լիլիթ Եփրեմյան` Երևանի Պետական Կոնսերվատորիայի դոցենտ, գիտությունների թեկնածու

Աննա Գևորգյան՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս

Աննա Պողոսյան՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս

Հակոբ Ջաղացպանյան՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս

Ռուզաննա Աբրահամյան՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս

Աիդա Գասպարյան՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս

Հերմինե Դանիելյան՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս

Սերգեյ Նավասարդյան` դիզայներ

Լիաննա Աբրահամյան` դիզայներ

Արամ Ասատրյան՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր

Մերի Մարգարյան՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի տեղակալ

Հասմիկ Անչարակյան՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի

Մարինե Մարգարյան՝ դաշնակահար

Մարինե Ալես` երգահան, թատերագետ

Նարինե Մալյան` բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ

Գևորգ Հակոբյան` ՀՀ վաստակավոր արտիստ

Վարդուհի Ռուշանյան` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Մովսես Ստեփանյան` դերասան

Արա Սարգսյան` դերասան

Գեորգի Հովակիմյան` դերասան

Լևոն Ղազարյան` դերասան

Քրիստինա Հովակիմյան` դերասանուհի

Լիզա Ազիզյան` դերասանուհի

Աստղիկ Աբաջյան` դերասանուհի

Կարինե Ոսկանյան` դերասանուհի

Սամվել Թոփալյան` դերասան

Վարդան Մկրտչյան` Համազգային պետական թատրոնի տնօրեն

Բարսեղ Թումանյան` ՀՀ ժողովրդական արտիստ

Գեղամ Գրիգորյան` Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Նելլի Սարգսյան՝ երաժիշտ

Գայանե Մարտիրոսյան՝ մանկավարժ

Անուշ Սարգսյան՝ դերասանուհի

Սոսե Սարգսյան՝ դերասանուհի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее