▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի քննիչի «սև հումորը». pastinfo.am

Pastinfo.am-ը գրում է, որ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կայքի  զրույցում ներկայացրել է գործի քննության ընթացքում տեղ գտած հերթական զավեշտալի միջադեպը:   «Քննիչին միջնորդություն եմ ներկայացրել, խնդրել եմ, որ տրամադրի փորձաքննություններ նշանակելու որոշումները: Քննիչը որոշումները տրամադրել է մեզ, հետո որոշում է կայացրել մերժելու իմ միջնորդությունը, քանի որ արդեն տրամադրել է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` կատարվածը որակելով իբրև «աբսուրդ և սև հումոր` իրավաբանների համար»:    Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ այդպես էլ մինչև օրս չի ստացել պետական տարբեր ատյաններին ու պաշտոնյաներին հասցեագրած իր դիմում-բողոքներից և ոչ մեկի պատասխանը` հիշեցնելով, որ սահմանված ժամկետներն արդեն լրացել ու խախտվել են:  

Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին փաստաբանը գործը քննող քննիչի դեմ բացարկի դիմում էր ներկայացրել , որտեղ ներկայացրել է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը, իրենց համոզմամբ, խոչընդոտում է գործի արդարացի քննությանը և փաստում քննիչի կանխակալ վերաբերմունքը:

Նույն օրը Նիկոլայ Բաղդասարյանը գրավոր դիմել էր նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ քննիչ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար:   Երկու դիմումներն էլ մինչ այս պահն անարձագանք են մնացել: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее