▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը մտահոգիչ է. pastinfo.am

pastinfo.am-ը գրում է, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ` իր պաշտպանյալը «լավ վիճակում չէ, բուժման կարիք է զգում, բայց բուժումը, որի կարիքն ինքն զգում է, դատապարտյալների հիվանդանոցում ստանալ չի կարող»:  «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբանը նաև տեղեկացրել է, որ դրսից բժիշկների այցերը կազմակերպելը կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի մոտ տեխնիկապես անհնար է: «Բժշկին կտրել իր առօրյա գործից, հիվանդանոցից, ամեն օր տանել, որ նա Վարդանին նայի, հետո նորից հետ տանել, դա տեխնիկապես հնարավոր չէ անել, հիվանդն ինքը պիտի այցելի բժշկին, կամ գտնվի հիվանդանոցում` նրա ամենօրյա հսկողության տակ»,- նշել է նա: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее