▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքում կմնա ևս 2 օր

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ  Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:  Վիրավորների մեջ է եղել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Միանգամից կատարվել է համապատասխան հետազոտություն և վիրահատության որոշում է կայացվել. հեռացվել է փայծաղը, կարվել՝ լյարդը:

Էրեբունի ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում  խոսելով դերասանի վիճակի մասին` ասաց, որ այժմ նա կարողանում է ինքնուրույն շնչել, սակայն վերակենդանացման բաժանմունքում կմնա ևս 2 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее