▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանիչկա Հովակիմյանի մահվան գործով կալանավորվել է վաշտի հրամանատարը

 Օրեր առաջ ՊՆ զորամասերից մեկում  ինքնասպան եղած Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է  վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Մուրադյանը: Այս տեղեկությունը ASEOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՊՆ մեր աղբյուրները:

Հիշեցնենք, որ 10.12.2013թ., ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

Հավելենք, որ ավելի վաղ կալանավորվել են  Վանիչկա Հովակիմյանի մահվան գործով երկու կասկածյալները՝ Սևանից զորակոչված 20-ամյա Պարույր Մկրտչյանը և Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կուրեղյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее