72.ru-ն գրում է, որ Ռուսատանի Տյումեն քաղաքում երեկ` մայիսի 1-ին, մարդիկ հարգանքի տուրք են մատուցել օրեր առաջ պիցցայի առաքիչի կողմից գազանաբար սպանված Նունե Սարգսյանի հիշատակից: Հավաքվածների նպատակը միասին գերեզմանատուն գնալն էր, ընդ որում` նրանցից շատերը եկել էին նույնիսկ այն դեպքում, որ մինչ այդ Նունեին չէին ճանաչել:
Նշենք, որ սոցիալական ցանցերում այս օրերին կարող ենք հանդիպել մարդասպանին դատապարոտող մի շարք գրություններ:
Հիշեցնենք, որ դաժան սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 21-ին: 26-ամյա Նունե Սարգսյանը, ծննդյան տարեդարձի կապակցությամբ, պիցցա էր պատվիրել: Պիցցայի առաքողը` 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը, մտնելով Նունե Սարգսյանի բնակարան, որոշել է տիրանալ նրա ունեցվածքին և պահանջել է ոսկե մատանիներ և գումար, ապա մտավախություն ունենալով, որ կինը կզանգահարի ոստիկանություն, նրան դանակի ավելի քան 40 հարված է հասցրել:
Նունե Սարգսյանը երեք զավակների մայր էր, ամենափոքրը` երեք ամսական էր: