Yerkir.am-ը գրում է, որ վերջերս ՌԴ-ից եւ այլ երկրներից «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչներ են ժամանել Հայաստան: Նրանք սկսել են ռուսերենով քարոզչություն իրականացնել եւ գրքույկներ բաժանել: Այս մասին լրագրողներին հայտնեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Ըստ նրա` օրերս իրեն է մոտեցել մի Եհովայի վկա իրեն ռուսերենով գրքույկ տվել: «Նրանց գրքույկներում սկսել են գրել, թե ինչպես կարելի է նրանց նվիրատվություն անել: Իսկ իմ ծանոթներից մեկը պատմեց նաև /կան փաստեր/, որ մի ընտանիք երեք բնակարան է նվիրաբերել Եհովայի վկաների եկեղեցուն»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, թե լուրերը, որ «Կյանքի խոսք» աղանդը ջլատվում է, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ աղանդը, իրոք, տրոհվում է, բայց դրանից ավելի է բազմանում: «Նրանք բացել են «Աստծո տունը» անունով մի ճյուղ, որը կրկին «Կյանքի խոսքի» դրույթներն է քարոզում, այսինքն` նրանք խորամանկորեն են ինչ-ինչ քայլերի հասնում»,- նշեց Հովհաննիսյանը:
Ըստ նրա` «Կյանքի խոսքը» նույնպես վերջերս սկսել է նվիրատվություններ հավաքել: Հովհաննիսյանի տեղեկացմամբ` մի տղա, հանուն սիրած աղջկա /«Կյանքի խոսք» աղանդից է եղել/, իր տունը նվիրաբերել է «Կյանքի խոսք» եկեղեցուն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում