▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թվում է` տաճար այցելելու են մի բաժակ ջուր կամ հյութ խմելու.Գիդերի միության նախագահ.a1plus.am

a1plus.am-ը գրում է. Գառնու տաճարը թանգարան է բաց երկնքի տակ եւ այնտեղ սրճարանի կառուցումը ավելորդ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գիդերի միության նախագահ Լիա Բախչինյանը:

Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր մարդ Հայաստան գալիս ցանկանում է տեսնել Գառնու տաճարը եւ ծանոթանալ նրա պատմությանը: Սակայն սրճարանի կառուցման դեպքում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվելու: Իսկ Գառնու տաճար այցելող երեխաներին, նրա խոսքերով, թվալու է, թե տաճար այցելելու են մի բաժակ ջուր կամ հյութ խմելու՝ առանց հասկանալու նրա մշակութային արժեքը:

Գիդերի միության նախագահը հիշեցրել է, որ ըստ նախատեսված ծրագրի` Գառնիում զբոսաշրջիկներին քառասուն րոպեից ավել չեն տրամադրում:

«Մի վայրկյան ժամանակ չունեն, որ կանգնեն եւ սուրճ խմեն։ Իսկ եթե այնուամենայնիվ խմեն, աղմուկը կխանգարի մյուս զբոսաշրջիկներին»,- ասել է  նա:

Այսօրվա ասուլիսին հրավիրված է եղել  նաև  Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը, սակայն երեկոյան հեռախոսազանգով տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել մարզպետարանում, եւ պատասխանը նրան գոհացրել է. առանց մարզպետարանի թույլտվության որեւէ աշխատանք չի կարող կատարվել տաճարի տարածքում:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее