▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի միակ հայկական գյուղը չի ցանկանում կորցնել իր անունը

 

 

 

 

 

 

 

 

Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն, որը գտնվում է Հաթայ նահանգի կազմում, նահանգի կազմում համանունքաղաքային մեծ շրջան ձևավորվելու հետևանքով վերածվել է թաղամասի՝ անվանվելով «Վաքըֆլը թաղամաս»: Գրում է ermenihaber.am-ը:

35 տնտեսություն և 135 բնակիչ ունեցող հայկական Վաքըֆլըի բնակիչները ցանկանում են, որ իրենց գյուղը «Վաքըֆլը թաղամաս»-ի փոխարեն անվանվի  «Վաքըֆլը Գյուղ թաղամաս»:

Հայկական «Ակօս» երկլեզու թերթի տեղեկացմամբ՝ 21 տարի Վաքըֆլըի գյուղապետ հանդիսացող 53-ամյա Պերճ Քարթունն նշելով, որ Թուրքիայում իրենց գյուղը միակ հայկական գյուղն է, և որ իրենց գյուղը թե՛ Թուրքիայում, թե՛ նրա սահմաններից դուրս Վաքըֆլը անվանումով է ճանաչվում, ասել է. «Սրանից առաջ որպես գյուղ ենք ճանաչվել ու այդպես ենք հիշվում: Մեր գյուղի անվանման վերացումը մեզ վշտացնում է: Ուզում ենք, որ գոնե «Վաքըֆլը Գյուղ թաղամաս» անվանվի: Մեր գյուղի անվանումը պահպանելու համար նախաձեռնությամբ ենք հանդես եկել: Տա Աստված «վերևները» դրան կարևորություն տան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее