▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք լիդերները գաղտնալսվել են ԱՄՆ-ի կողմից

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը (NSA) Վաշինգտոնի իշխանության քաղաքական ցուցումներով գաղտնալսել է նաև թուրք լիդերներին:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Գերմանիայում լույս տեսած «Der NSA Komplex» անվանումով գրքում, որի բովանդակությունը հիմնված է գաղտնի նյութերի վրա, նշվում է, որ Թուրքիան գտնվում է NSA-ի կողմից բարձր հետաքրքրություն ներկայացնող երկրների շարքում:

Գրքում ներառված են նաև NSA-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հաղորդած տեղեկությունները, որոնց համաձայն հետախուզական տեսանկյունից «ամենաբարձր 2-րդ խմբում» գտնվող Թուրքիայի քաղաքական առաջնորդների հեռահաղորդակցությունները ևս վերահսկվել են: Գրքում նշված տեղեկությունների համաձայն 2-րդ ամենաբարձր խմբում է գտնվում նաև Իսրայելը.գրում է ermenihaber-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее