«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը հաստատեց մեզ հասած լուրերը, ըստ որի՝ զոհվածների հարազատները չեն կարողանում գտնել աշխատած գումարները, որոնք ավտովթարի պահին եղել են ուղևորներր մոտ։ Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարի զոհերի մի քանի հարազատներ այս խնդրով դիմել են դեսպանատուն. «Մեզ մի քանի հարազատ դիմել են, որ զոհվածների մոտ գումար է եղել, բայց հարցն ինչումն է, այդ մարդիկ, ովքեր մեզ դիմել են, իրենց խորհուրդ ենք տվել գնալ դիահերձարան կամ, եթե դա եղել է հիվանդանոցում, գնալ հիվանդանոց և այնտեղ ճշտել։
Ինչքան գիտեմ՝ նրանք դրանով զբաղվել են։ Դժգոհություններ ինչ-որ եղել են մի դեպքում, եթե չեմ սխալվում, գնացել, դիմել էին հիվանդանոց։ Բուժքույրն ինչ-որ չի կարողացել պատասխանել, նշված չի եղել, թե նրանցից որ մեկի մոտ է այդ գումարը եղել, ասել է՝ չգիտեմ, 3 կապոց գումար կա, որ մեկը որ մեկինն է, չեմ կարող պատասխանել։ Բայց դա թյուրիմացության ձևով է եղել, ավելի լավ է դիմել ոստիկանություն, թող ոստիկանությունը որոշի՝ ոնց է, ինչ է կատարվում։ Դա կա, նմանատիպ խնդիրներ կան, բայց դրանցով զբաղվում են»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։