▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակ` համշենահայերի մասին

Համացանցում հայտնված տեսահոլովակը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել համշենահայերի ապրելակերպի մասին: Համշենը 8-րդ դարում հիմնել են հայ Համամ և Շապուհ Ամատունի իշխանները: Այն նախ կոչվել է Տամբուր, ապա` Համամաշեն, և, վերջապես` Համշեն: 1489 թվականին Օսմանյան կայսրությունը նվաճել է Համշենը: Մինչև 18-րդ դարը համշենցիների մի մասը բռնի մահմեդականացվել է, իսկ մեծ մասը ստիպված հեռացել է հայրենիքից, որպեսզի պահպանի քրիստոնեական հավատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее