henaran.am-ը գրում է, որ հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու: Այստեղ առաջադրվել են 4 թեկնածու . անկուսակցականներ՝ «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը, եւ «Շանի» ՍՊԸ տնօրեն, Գորիս քաղաքի ավագանու անդամ Հրայր Յոլյանը, ՀՀԿ-ականներ՝ «Վարարակն» ՍՊԸ տնօրեն Արա Բուդաղյանը եւ «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի պետ Վաչագան Ադունցը: Վերջինիս առաջադրել է ՀՀԿ-ն:
Արա Բուդաղյանը անցած տարի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է:
Գորիսում խոսում են որ այս ամառ էլի արյունահեղություն կլինի քաղաքում: «Անցած տարի հունիսի 1-ին էր, էս անգամ հունիսի 8-ին կլինի, հինչ ըն օզում մըզնից, խի չի նախկինը նահանջում»,-հարցնում են գորիսեցիները:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում