▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիների հեռվից ավելի ու ավելի է արժևորվում Սպարապետի դերն ու վաստակը. Տարոն Մարգարյան

Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 55 տարեկան:
Տարիների հեռվից գնալով ավելի ու ավելի է արժևորվում սպարապետի դերն ու վաստակը ոչ միայն մեր՝ տարածաշրջանում ամենամարտունակ բանակի, այնպես էլ մեր պետության ու պետականության կայացման գործում:

Նրա անցած ուղին, մեր երկրի համար վճռորոշ բոլոր հարցերում, նրա դիրքորոշումն ու տեսակետներն այսօր էլ հաճախ արդիական են ու ուսանելի հատկապես երիտասարդ սերնդի համար:
Սպարապետի ծննդյան օրը, կարծում եմ, առիթ է ևս մեկ անգամ վերաիմաստավորելու մեր անցած ճանապարհն ու մեր ամենօրյա գործունեությամբ նպաստելու ինչպես Սպարապետի հպարտության առարկա Հայոց բանակի, այնպես էլ մեր երկրի ու պետության հզորացմանը:
Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее