Խոյ
Հատկապես զգայուն կետերը գտնվում են գլխի և դեմքի վրա: Խոյերն արձագանքում են ճակատի և մազերի նուրբ շոյանքներին: Իսկ կանանց մոտ մեծ ցանկություն է առաջանում, եթե թեթևակի փչեք նրա ականջի ուղղությամբ: Իսկ եթե փակեք Խոյի աչքերն ու թեթև համբուրեք նրան, ողնաշարով հաճելի դող կանցնի:
Ցուլ
Նրա զգայուն կետը պարանոցն է: Կարելի է նույնիսկ թվացյալ «միամիտ» շոյանքներ կիրառել, օրինակ` տղամարդու փողկապն ուղղելիս կարող եք թեթևակի կպչել նրա պարանոցին:
Երկվորյակներ
Հատկապես զգայուն են ձեռքերը: Կին Երկվորյակները լավ են արձագանքում ձեռքի համբույրներին, իսկ Տղամարդ Երկվորյակները շատ են սիրում, երբ համբուրում են նրանց մատները` միաժամանակ դրանք նրբորեն լիզելով:
Խեցգետին
Եվ տղամարդ, և կին Խեցգետինները սիրում են «խորը համբույրներ», նրանց առավել մեծ հաճույք է պատճառում ֆրանսիական համբույրը: Հայտնի է, որ այս դեպքում նրանք համբույրից կարող են օրգազմ ապրել: Բայց իհարկե նրանց մարմնի ամենազգայուն մասը շարունակում է մնալ կուրծքը: Մատների ծայրերով կուրծքը շոյելը սեռական մեծ ցանկություն է առաջացնում:
Առյուծ
Հատկապես զգայուն է մեջքը: Առյուծի հետ փորձեք հանդիպում կազմակերպել լոգարանում, սպունգը մեղմորեն քսեք նրա մեջքին` վերևից ներքև դանդաղ շարժումներով:
Կույս
Կույսերի մոտ մարմնի յուրաքանչյուր հատվածը «պատասխանում է» լեզվի, մատների ծայրերով նուրբ շոյանքներին:
Կշեռք
Կշեռքների մարմնի ամենազգայուն հատվածները մեջքի ներքևի հատվածն ու հետույքն են: Պարի ժամանակ կամ զբոսնելիս եթե փորձեք թեթևակի դիպչել մեջքի ներքևի հատվածին, դա սեռական մեծ ցանկություն կառաջացնի:
Կարիճ
Կարիճների ամեազգայուն հատվածները նրանց սեռական օրգաններն են: Ոչ մի բանն այնպիսի հաճույք չի պատճառում, ինչպես սեռական օրգանի նուրբ շոյանքները:
Աղեղնավոր
Աղեղնավորների մոտ առավել զգայուն հատվածներն են ազդրերը: Կին-Աղեղնավորների դեպքում այս ցանկին ավելանում են նաև մազերը: Տղամարդկանց հաճույք են պատճառում ոտքի ներքին հատվածում համբույրները և ազդրերը նրբորեն շոյելը:
Այծեղջյուր
Տղամարդիկ խենթանում են, երբ կանայք մեղմ և սահուն շարժումներով կրծքով դիպչում են նրանց դեմքին, բերանին, փորին և այլն:
Ջրհոս
Ջրհոսները սիրում են սիրով զբաղվել կանգնած, երբ կանայք ոտքերով գրկում են նրանց մարմինը:
Ձկներ
Ձկները ջուր են սիրում: Դրա համար փորձեք նրա համար հարմար լոգարան գտնել, որի մեջ երկուսով կտեղավորվեք: Ձկների զգայուն մասերը մատներն են, նրանք սիրում են նուրբ մերսում, մատների համբույրներ: