▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարբեր ապրանքների և ծառայությունների գծով գնաճ է նկատվել

 

Հայաստանի շուկայում նախորդ ամսվա համեմատ տարբեր ապրանքների ծառայությունների գծով նկատվել է թե' գնաճ, թե' գնանկում:Մայիսին ապրիլ ամսվա համեմատ շաքարավազի գինը նվազել է  0.6 տոկոսով, սուրճ-թեյինը՝ 0.2-ով, հրուշակեղենի գինը նվազել է 0.1 տոկոսով, կենդանական եւ բուսական յուղինը՝ 0,2 տոկոսով։ Սրանք Ազգային վիճակագրության ծառայության տվյալներն են։
«Բարձր գնաճ արձնագրվել է խաղողի գծով շուրջ 21 տոկոս, գազարի գինն աճել է 21 տոկոսով,տանձինը՝ 14,7 տոկոսով, սխտորինը՝ 14 տոկոսով, կարտոֆիլինը՝ 7,3 տոկոսով։ Խնձորի գինը վերջին մեկ ամսում աճել է 7,3 տոկոսով,ոչխարի մսինը՝ 5,5 տոկոսով, իսկ խոզի մսինը՝ 4,5 տոկոսով։ Հացի գինը վերջին մեկ ամսում աճել է 0,3 տոկոսով»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը` ներկայացնելով  այս տարվա եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ մայիս ամսվա արձանագրված տվյալները։

Հայաստանի շուկայում նախորդ ամսվա համեմատ տարբեր ապրանքների և ծառայությունների գծով նկատվել է թե' գնաճ, թե' գնանկում: Մայիսին ապրիլ ամսվա համեմատ շաքարավազի գինը նվազել է  0.6 տոկոսով, սուրճ-թեյինը՝ 0.2-ով, հրուշակեղենի գինը նվազել է 0.1 տոկոսով, կենդանական եւ բուսական յուղինը՝ 0,2 տոկոսով։ Սրանք Ազգային վիճակագրության ծառայության տվյալներն են։

«Բարձր գնաճ արձնագրվել է խաղողի գծով շուրջ 21 տոկոս, գազարի գինն աճել է 21 տոկոսով,տանձինը՝ 14,7 տոկոսով, սխտորինը՝ 14 տոկոսով, կարտոֆիլինը՝ 7,3 տոկոսով։ Խնձորի գինը վերջին մեկ ամսում աճել է 7,3 տոկոսով,ոչխարի մսինը՝ 5,5 տոկոսով, իսկ խոզի մսինը՝ 4,5 տոկոսով։ Հացի գինը վերջին մեկ ամսում աճել է 0,3 տոկոսով»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը` ներկայացնելով  այս տարվա եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ մայիս ամսվա արձանագրված տվյալները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее