Առավոտյան մի շարք օգտատերեր մուտք գործելով ֆեյսբուքում իրենց էջը ականատես են եղել իսկական` բառից բուն իմաստով, այլանդակության:
Ֆեյսբուքում տարածվել է վիրուս, որը շատ արագ ժամանակում օգտատիրոջ անունից հրապարակում է նյութեր, որոնց մասին հեղինակը տեղյակ չի լինում: Արդեն մի քանի օգտատեր իրենց զայրույթն են հայտնել այս ամենի վերաբերյալ:
Լևոն Մութաֆյանը գրում է.
Բոլոր իմ ընկերներին, հայտնվել է մի անպարկեշտ նյութ, որի հեղինակը ես չեմ և չեմ կարողանում ջնջել... Ներողամիտ եղեք, ես որևէ առնչություն չունեմ այդ նյութի հետ:
Անահիտ Միքայելյանը գրում է.
Ֆեյսբուքյան վիրուսը տարածվել է նաև իմ ֆեյսբուքյան պատին: Ընկերներ ջան դա ես չեմ, ինչ որ մեկը վիրուս է տարածել, զգույշ եղեք: Փոխեք Ձեր ֆեյսբուքյան հաշիվի և էլեկտրոնային հասցեի գախտնաբառերը:
Գոռ Գևորգյանը գրում է.
Հարգելի ընկերներ, Ֆեյբուքում վիրուս է տարածվել: Ձեր ընկերների անունից տարբեր տեսակի պոստեր են երևում՝ հիմնականում պոռնոգրաֆիկ բնույթի: Ոչ մի դեպքում չբացել դրանք, այլապես վիրուսը կներթափանցի Ձեզ մոտ: Իսկ ով արդեն ստացել է նման հաղորդագրություն, որ իր էջից տարօրինակ պոստեր են երևում, միանգամից փոխեք Ձեր ՖԲ մուտքանունն ու գաղտնաբառը և անվտանության համար ստուգեք համակարգիչը հակավիրուսային ծրագրով...
Լուսանկարը` operativ.am-ի ֆեյսբուքյան էջից