Norlur.am-ը գրում է,որ կայքի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը արձակուրդից վերադառնալուց հետո, քաղաքական դաշտում սպասվում են մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կնշանակվի ՀՀ Բնապահպանության նախարար, փոխարինելով Արամ Հարությունյանին: Ըստ աղբյուրի, մարզպետը համաձայն է փոփոխության հետ, դեռ մի բան էլ իր սրտով է:
Արամ Հարությունյանի դեպքում կլինի հակառակը, ըստ նույն աղբյուրի` կկատարվի Հարությունյանի վաղեմի երազանքը, կնշանակվի Կոտայքի մարզպետ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում