▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սթիվ Ջոբսի ելույթը Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների առջև

Սթիվ Ջոբսի ելույթը Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների առջև

Այսօր աշխարհի լավագույն համալսարաններից մեկի դիպլոմների հանձման օրն է, ես հպարտ եմ ձեզ հետ լինելու համար: Եվ ուզում եմ պատմել երեք պատմություն իմ կյանքից:
Առաջին պատմությունը կետերի միացման մասին է: 

Ես թողեցի Ռիդ քոլեջը վեց ամիս սովորելուց հետո, բայց մնացի այնտեղ որպես ազատ ունկնդիր, մոտավորապես 18 ամիս, մինչև վերջնականապես այն լքելը: Ամեն ինչ սկսվել էր մինչև իմ ծնունդը:

Իմ կենսաբանական մայրը երիտասարդ ու չամուսնացած ասպիրանտ էր և որոշել էր ինձ հանձնել որդեգրման: Նա պնդում էր, որ ինձ որդեգրեն բարձրագույն կրթությամբ մարդիկ, այդ պատճառով ամեն ինչ հանգում էր այն բանին, որ ես պետք է հայտնվեի իրավաբանի ընտանիքում: Ճիշտ է, այն պահին, երբ ես պետք է ծնվեի, իրավաբանն ու իր կինը որոշեցին, որ աղջիկ են ցանկանում: Այդ պատճառով կեսգիշերին զանգեցին մեկ այլ զույգի, որը ցանկանում էր ինձ որդեգրել և հետագայում որդեգրեց: 

Այնուհետև իմ կենսաբանական մայրը պարզել էր, որ խորթ մայրս քոլեջ չի ավարտել, իսկ հայրս՝ նույնիսկ դպրոց: Նա հրաժարվում էր ստորագրել որդեգրման պայմանագիրը, բայց մի քանի ամիս հետո համաձայնեց, երբ իմ խորթ ծնողները խոստացան նրան, որ ես անպայման կհաճախեմ քոլեջ: Եվ տասնյոթ տարի հետո ես հաճախեցի քոլեջ, բայց միամտորեն ընտրեցի այնպիսի քոլեջ, որը մոտավորապես նույնքան թանկ էր, որքան Սթենֆորդը: Իմ ծնողների հավաքած ամբողջ գումարը ծախսվեց իմ ուսման վրա:

Անդին ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее