▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրճարան սարքում եք` սարքեք, բայց մի պղծեք հոգևոր սննդի կենտրոնը

Գառնիի հեթանոսական տաճարին հարակից վայրում սրճարան կառուցելու թեման ահագին թափ է առել արդեն, այդ իսկ պատճառով ուզում եմ իմ կարծիքը հայտնել այդ թեմայի շուրջ, որպես Գառնի գյուղի բնակիչ։ Սրճարան կառուցելու գաղափարը, ես ողջունում եմ այնքանով, որքանով Գառնի գյուղի ցանկացած երիտասարդ բնակիչ, քանի որ տուրիստական կենտրոն համարվող սրբավայրը, ոչ մի նմանատիպ կառույց չունի, որտեղ թե գյուղի երիտասարդները, թե տուրիստները, հաճելի ժամանակ կանցկացնեն։ Բայց ես նույնպես դեմ եմ, որպեսզի այդ սրճարանը կառուցվի Գառնիի հեթանոսական տաճարին հարակից վայրում, քանզի նմանօրինակ կառույցները ուղակիորեն ազդում են, թե ՀՀ ցանկացած քաղաքացու, թե կոնկրետ տաճարի <<իմիջի>> վրա՝ տուրիստների աչքերում և բացի դա, տվյալ վայրում, որտեղ ցանկանում են կառուցել այդ սրճարանը, հնէաբանական ուսումնասիրությունների համար պետքական գոտիյա, որտեղ զետեղված ա մեր ԱԶԳԻ մշակութային պատմությունը, որը դեռ չի ուսումնասիրվել։

Հիմա, եթե սրճարանի կառուցողը որկրամոլ չէ և այդ գաղափարը նրան հանգիստ չի տալիս, խնդրեմ, թող կառուցի Գառնի գյուղի ցանկացած հատվածում, որտեղ կցանկանա, օրենքի շրջանակներում իհարկե։

Կարծում եմ տվյալ պարագայում, թե որտեղ կտեղակայվի այդ սրճարանը, այնքան էլ կապ չունի, քանի որ հաճախորդի համար, ով ցանկանում ա օգտվել այդ սրճարանի <<բարիքներից>> բնավ կապ չունի, դա տաճարին հարակից վայրում ա, թե այլ վայրում, միևնույնն ա հաճախելու է։

 

Աշոտ Եսայան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее