▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուտով մեր էլիտան գրքեր է գրելու

Նորածին «ոսկե, իսկ մեր պարագայում, ադամանդե երիտասարդությունը» սկսել է գիտական թեզեր պաշտպանել։ Իհարկե շատ շուտով այդ «մոդան» էլ կանցնի(Սողոմոն իմաստունն ասում էր դա էլ կանցնի։ Իհարկե մեր «թեկնածուները» դժվար թե իմանան, ով է վերոնշյալ Սողոմոնը, բայց դա արդեն վաղուց երկրորդական է)։

Վերադառնալով «մոդային» ասեմ, որ չի բացառվում, որ հաջորդ մոդան լինի, օրինակ, գիրք գրելը։ Ի դեպ, գիրք գրելը նրանց մոտ մոդա կդառնա, բայց գիրք կարդալը` երբեք։ Որովհետև ինչպես հիշում եք, գիրք կարդացողներին իրենց շրջանակներում «դոձիկ» են անվանում։

Ինչևէ, ինչ գրքեր կգրի մեր էլիտան։

«Անասնաֆերմա», «Թշվառները», «Անգլուխ պատգամավորը», «Կրակելու ուսուցիչը», «Կոմս ՄԱՆԹՈ- Քրիստո», «Недоросль», «Մկների ժողով», «Մանվել», «Պապ առաջին թագավոր», «Շաքար-ախպեր», Առինջի աստվածամոր տաճարը», «Օֆշորի կղզին», «Մենք ենք, մեր գրասենյակները», «Երիտհանրապետականների գվարդիա».... 

Ի դեպ, գրքերից հետո մեր հանճարները սկսելու են կինո նկարել, բայց ինչպես կասեր դասականը.«Այդ մասին հաջորդ դասին»։

Կարեն Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее