▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուստրինե՞րն ու անարժաննե՞րը հայտնվեն մեր երկրի ղեկին

Ժող ջան, ինձ մի մեղադրեք, բայց ես այս պահին հեղափոխություն չեմ ուզում: Ի՞նչ հեղափոխություն, երբ չեք ընտրել այն խումբը, որը կկարողանա երկիր ղեկավարել և ծրագիր առաջարկել:

Թե՞ ուզում եք էլի 90 թիվը վերադառնա, երբ եկան մարդիկ բանից բեխաբար, ու էլէկտրիկը միլպետ դարձավ:

Հիշեք Աշտարակի դեպքը, երբ Վանոն էլեկտրիկին միլպետ կարգեց:
Հեղափոխությո՞ւն եք ուզում, ուրեմն բարի եղեք նաև ձեր թեկնածուներին ընտրել, իրար գլխի հավաքվել, խումբ ստեղծել իր ռեզերվով հանդերձ:

Թե չէ ասենք գնացիք գրավեցիք, բա հետո՞, ի՞նչ է փոխվելու դրանից:

Թե՞ ուզում եք հեղափոխություն անեք, իսկ շուստրիներն ու անարժանները հայտնվեն երկրի ղեկին:

 

Սյուզաննա Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее