▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն վաղը՝ Վիեննայում

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ: 

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2011թ. հունիսի 24-ին Կազանում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ: Հանդիպման ավարտին ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում նախագահներն արձանագրել էին, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է [Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման] Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее