Վերջին օրերին Հայաստանի ոստիկանությունը և կրիմինալը, գործելով ոստիկակական քրեաօլիգարխիկ ռեժիմին հատուկ ձեռագրով, ձեռք ձեռքի տված սկսել են լայնածավալ որս ակտիվ քաղաքացիների նկատմամբ՝ տասնյակ անձինք ապօրինաբար բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ, ենթարկվելով նվաստացումների և ծեծի, թաղային կրիմինալը իր հերթին լայնածավալ հետապնդումներ է սկսել ակտիվիստների նկատմամբ, ծեծ ու ջարդի ենթարկելով իրեն իրավունքների համար պայքարող անձանց: Պետք է կույր լինել, չհասկանալու համար որ սա ռեժիմի համակարգված գործողություններ են, որոնք նպատակ են հետապնդում ջարդելու պայքարի այս ալիքը, կոտրելու Հայաստանի ակտիվ քաղաքացիներին և վախ սերմանելու ողջ հասարակության շրջանում: Այս պարագայում հասարակության լայն շերտերը պետք է կատարեն իրենց ճակատագրական ընտրությունը, կամ իրենք կմիանան ակտիվ պայքարողներին և դրանով նոր լիցք կհաղորդեն պայքարին, կամ էլ թե թողնելով ակտիվ քաղաքացիներին մեն-մենակ ռեժիմի դեմ, նրանց պարտությունից հետո ողջ ծավալով կվայելեն ստրկության և նվաստացման ավելի կոշտ դասերը...
Արգիշտի Կիվիրյանի գրառումը
Ֆեյսբուք