▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստան-Արևմուտք կամուրջները այրվում են

Պուտինի ելույթը բավականին տպավորիչ էր, լեցուն օբյեկտիվ ու զգացմունքային գնահատականներով-Խրուշչովի օրոք խորհրդային միության սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ պատմական անարդարություն եղավ, երկակի ստանդարտների կիրառումը Արևմուտքը պետք է բացառի, ռուսական պետության միասնականությանը այլընտրանք չկա, համբերությանն էլ չափ ու սահման ունի և այսպես շարունակ:

Արդյունքում Ռուսաստանի 89 սուբյեկտները համալրվեցին ևս երկուսով` Ղրիմով և Սևաստոպոլով: Ակամայից հիշում ես անեկդոտը, երբ բորտ ուղեկցորդուհին ինքնաթիռի ուղևորներին ծանուցում է, թե «մեր լայները հագեցած է 5 աստղանի հյուրանոցներով, էլիտար շենքերով, բարձրակարգ տարատեսակ ժամանցային օբյեկտներով և այլն և այլն…, մի պահ կանգ է առնում և բարձրաձայն ինքն իրեն ամենևին ոչ հռետորական հարց ուղղում- իսկ ի՞նչպես են այս զռլաման օդ բարձրացնելու»:

Հուսանք, որ այդ զռլաման օդ կբարձրացնեն, քանի որ առայսօր մենք նույնպես ճաշակում ենք պատմական արնարդարության, մասնատման, երկակի ստանդարտների հետևանքները: Իսկ մինչ այդ հստակ է մի բան Ռուսաստան-Արևմուտք կամուրջները այրվում են ու նոր սառը պատերազմի վտանգը ավելի վերահաս է դառնում:

Վահե Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее