▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական ոստիկանության պետը ուսանողներին ծեծի՞ է ենթարկել. henaran.am

henaran.am-ը գրում է, որ կայքի  աղբյուրների փոխանցմամբ, մարտի 15-ին Կապանի Գետափ ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Գորիսի կայազորի ոստիկանության պետ, փոխգնդապետ Հարություն Բաղդասարյանի եւ բժշկական քոլեջի ուսանողների միջեւ: 

Վերջիններիս երեկույթին փորձել է խառնվել փոխգնդապետը, ով ոչ սթափ վիճակում մտել է ռեստորան ու հայհոյել: Ուսանողները տեսնելով որ չեն կարողանում սաստել, հարվածել են վերջինիս:

Ռազմական ոստիկանության պետը չէր կարող ծեծը կուլ տալ. ուսանողներին բերման են ենթարկել ռազմական ոստիկանություն, որտեղ երիտասարդների հանդեպ ուժ է կիրառվել:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее