▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի, այս հացադուլը չի նպաստում Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը

Հարգելի Րաֆֆի, երբ Մոսկվա հյուրանոցի իր համարում Զորի Բալայանը իր համախոհների հետ հայտարարեց հացադուլ, ամբողջ աշխարհն իմացավ մեր ազգի վեհ գաղափարախոսության մասին, այդ քայլով հայ ազգը սկսեց բարձրաձայն խոսել միջազգային ատյաններում: Հիշեցում` 1990թ. հոկտեմբերի 9-29-ը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել ԽՍՀՄ հայ պատգամավորներ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանն ու ԼՂ նախկին պաշտոնյա Սեմյոն Բաբայանը: Հացադուլի հիմքում ԼՂ տեղական իշխանության մարմինները վերականգնելու պահանջն էր դրված:
Հարգելի ընթերցողներ, եկեք փորձենք միասին հասկանալ, իսկ, ինչ է ուզում բարձրաձայնել ամբողջ աշխարհին հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանը իր հացադուլով: Եվ այսպես մի քանի մտորումային հարցեր և «եզրակացություններ» `
Բարձրաձայնել, որ մենք իրավասու չենք մեր հարցերը ինքներս լուծել, բարձրաձայնել, որ մեր երկիրը իրավասու չէ ներկայանալ միջազգային ատյաններին: 
Հասկացնել ամբողջ աշխարհին, որ մեր հետ հույսեր չկապեն, չէ, որ Րաֆֆին ծնվելով ԱՄՆ-ում և երկար տարիներ ապրելով այնտեղ, բոլորից լավ գիտի, ամերիկյան արձագանքման տեխնոլոգիաները:
Թե Րաֆֆին չգիտի, որ խաղաղ միտինգներին արտասահմանը այլևս չի արձագանքում, քանզի նրանց պետք են «իրական զոհեր», որպեսզի բերեն մեր երկիր «արաբական գարնան ծաղիկներ»:
Պատկերացնում է արդյոք Րաֆֆին, թե, ինչպես կուրախանան օտարերկրացիները, եթե աստված մի արասցե իր հետ մի բան կատարվի: Ինչպես կսկսի հակահայկական պռոպագանդա տարածել մեր թշնամին:
Սա, ինչ վերաբերվում է միջազգային կարծիքին, իսկ մտածել է արդյոք Րաֆֆին, թե, ինչպիսի քաոս կսկսվի մեր երկրում, եթե ինքը «ավարտին հասցնի» այս բարոյահոգեբանական գրոհը: Ես հասկանում եմ Րաֆֆին մտել է փակուղի, իրեն թվում է ուրիշ ելք չկա, սակայն հաղթել ամեն գնով դա կոչվում է «Պիրոսի հաղթանակ»:

 

Կարեն Թումանյանի գրառումը 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее