▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քյաբաբնոց` «Սմբուլի մոտ». hraparak.am

hraparak.am-ն,  Խաշանոց` «Առավոտ լուսո» կամ քյաբաբնոց` «Սմբուլի մոտ» վերնագրով հոդվածում, անդրադառնալով Հանրային հեռոիստաընկերության հաղորդումներից մեկին` ավելի կոնկրետ` այն տաղավարին, որտեղւց հեռարձակվում է այդ հաղորդումը, մասնավորապես, գրում է.

Ո՞վ է այն դիզայները, որը մեզ` հարկատուներիս, ամեն Աստծո օր նման գռեհկություն ու անճաշակություն է պարտադրում: Կասեք. դուրդ չի գալիս՝ ալիքը փոխիր: Հա, բայց ինչո՞ւ…, եթե ես` շարքային հարկատուս, ուզում եմ նաեւ իմ միջոցներով պահվող հեռուստաընկերության արտադրանքը տեսնել, զգալ, «վայելել», ինչո՞ւ չէ` նաեւ կրթվել ու ճաշակ «զարգացնել»:

 

«Էդ անճաշակությունը բոլորս էլ տեսնում ենք: Սենյակներում իրար ականջի ասում-փսփսում ենք, բայց բարձրաձայն արտահայտվել չենք համարձակվում: Ո՞վ կհանդգնի երեսներին ասի, թե պատերի պաստառները ճիշտ ընտրված չեն, կամ կենտրոնի հսկա սեղանի իմաստն ընկալելի չէ եւ էլի մի շարք բաներ, որ էս ֆորմատի հետ կապ չունեն: Սա ավելի շատ նման է խաշանոցի կամ քյաբաբնոցի, որի վրա կարելի է գրել` խաշանոց «Առավոտ լուսո» կամ քյաբաբնոց «Սմբուլի մոտ»»,- կեսլուրջ-կեսկատակ նկատեց հեռուստաընկերության երկարամյա աշխատանքային փորձ ունեցողներից մեկը:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբանղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее