▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստոսի՝ աշխարհի ամենաբարձր արձանի հեղինակը հայ է

horizonweekly.ca-ն ներկայացրել է հարցազրույց Քրիստոսի՝ աշխարհի ամենաբարձր արձանի հեղինակ Արտուշ Պապոյանի հետ

Այս տարվա հոկտեմբեր 14-ին, Սիրիայի քրիստոնեաբնակ Սեյիտնայա քաղաքում՝ Չեռուպիմ լեռան գագաթին՝ ծովի  մակարդակից 2100 մետր բարձրության վրա տեղադրվել է  Հիսուս Քրիստոսի «Ես եկել եմ աշխարհը փրկելու» հսկա քանդակը, որուն բարձրությունը պատվանդանի  հետ միասին, 39 մետր է, այսինքն՝ այն մեկ մետրով գերազանցում է Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի հայտնի արձանը։ Այն որպես պղնձաձույլ Հիսուսի արձան՝ աշխարհի ամենամեծն է:

«Ես եկել եմ աշխարհը փրկելու» արձանը երևում է  Հորդանանից, Լիբանանից, Պաղեստինից,  Իսրայելից:   
Արձանը ձուլվել է  Հայաստանում, օգտագործվել են հայկական զարդանախշեր։ Հեղինակը գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանն է:

 -Հիսուսի արձանի տեղադրումը Սիրիայում ո՞ւմ նախաձեռնությունն է, ինչպե՞ս եղավ, որ Ձեզ ընտրեցին՝ այն քանդակելու համար:

 -2010-ի  աշնանը Մոսկվայից ժամանած պատվիրակությունը Գյումրիում հանդիպեց ինձ եւ տեղեկացրեց, որ իրենք միջազգային մեծ նախագիծ ունեն, որտեղ պետք է քանդակվի «Հիսուս Քրիստոսի» արձանը «ես գալիս եմ փրկելու աշխարհը» գաղափարով եւ ցանկացան, որ այդ գաղափարը ես իրականացնեմ Այն հարցին ,թե ինչպես եղավ, որ ինձ ընտրեցին որպես քանդակագործ, ես չգիտեմ: Կարող էր ցանկացած երկրի հեղինակավոր քանդակագործ անել։ Կարող եմ ասել, որ ինձ ընտրելու հարցը եղել է Աստծո կամքը։ Նույնիսկ հիմնական խորհրդատուն,  որ եկավ, ասաց դա նախախնամություն է. հայերը առաջին քրիստոնյա  պետություն են եղել, Աստված մեզ ուղղորդեց Հայաստան:

-Արձանի մասին կպատմե՞ք՝ ինչքա՞ն ժամանակ խլեց, որ ավարտին հասնի:

 
- Արձանի ստեղծումը տևել է մեկ տարի չորս ամիս, ես այն կերտել եմ իմ երեք որդիների‘ Կարապետի, Հովհաննեսի և Վահագի հետ, ինչպես նաեւ մի քանի երիտասարդների օգնությամբ:

-Արձանը տեղադրելու ժամանակ երեք օր ռմբակոծումները դադարած էին, ի՞նչ կասեք այդ մասին։
-Երբ իմացա, որ արձանը տեղադրելիս հակամարտող կողմերը երեք օրով դադարեցրել են պատերազմը՝ մտածեցի, Աստծո որդին իր գործը արեց:

Առավել մանրամասն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее