Հանրային Հեռուստաընկերությունը սկսեց «Քույրը» հեռուստանովելի ցուցադրությունը: Բնական է, որ լինելու են քննադատություններ, բայց առաջին իսկ սերիայի ցուցադրությունից ակնառու էին դրական փոփոխություններ: Նախ սերիալում հնչում էր գրական ու գեղեցիկ հայերեն, չկային ժարգոնային ու առօրյա խոսակցական բառեր,դերասանական կազմը հիմնականում նոր էր,սյուժեն հետաքրքիր էր ու դիտվող: Ռուբեն Ջաղինյանի ղեկավարության օրոք սա առաջին լուրջ նախագիծն էր Հ1-ի եթերում, որը հուսով ենք իր դրական հատկանիշներով կտարբերվի նախորդ աշխատանքներից և այլ հեռուստաընկերություննեի եթերում ընթացող միաբովանդակ սերիալներից: Շատ տպավորիչ էր նաև սերիալի գլխավոր երգը, որի խոսքերի համահեղինակներն են Ռիչարդ Մադլենյանն ու սերիալի սցենարիստ՝ Անահիտ Մխիթարյանը: Այս անգամ լինենք լավատես, փորձենք գնահատել աշխատակազմի ջանքերը , նրանց մաղթենք հաջողություններ և եթերային նորմերին համապատասխան աշխատանք:
Ալեքսան Սարգսյանի գրառումը
Ֆեյսբուք