Օրեր առաջ համացանցում քննադատությունների ալիք էր բարձրացել երևանյան նստարանների կապակցությամբ, որոնք տեղադրվել են սկսած նախորդ տարվա գարնանից: Մասնավորապես, ասվում էր, որ դրանցից յուրաքանչյուրն արժե ընդամենը 180 ԱՄՆ դոլար, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, որ դրանց գինը 400 ԱՄՆ դոլար է:
Այս կապակցությամբ ASEKOSE.am-ի հարցմանն ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հավաստիացրին, որ քննադատությունների հիմք դարձած տվյալը չի համապատասխանում իրականությանը: «Համացանցում տարածված լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Մայրաքաղաքում տեղադրված նստարանները գնվել են «Երևան» հիմնադրամի միջոցներով, յուրաքանչյուրի արժեքն է 165 000 ՀՀ դրամ»,- ասված է պատասխանում: