▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը զիջել է նկարիչների արվեստանոցների գույքահարկը

Երևանի քաղաքապետարանն իր ավագանու նիստով այս տարի ևս, ինչպես ամեն տարի, զիջել է Հայաստանի նկարիչների միության անդամներին պատկանող արվեստանոցների համար նախատեսված գույքահարկը: Երևանի քաղաքապետարանին ներկայացվել է նկարիչների մոտ 100 հոգանոց ցուցակ:

Այս մասին tert.am-ին հայտնել է  Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ ավելացնելով. «Բնակֆոնդից արվեստանոցների գույքահարկը շատ ավելի բարձր է, որը իմ և նկարիչների կարծիքով՝ անթույլատրելի է, բայց էդպես է. մենք խնդրում ենք, ամեն տարի զիջում են»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее