▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացու ձեռքը մնացել է մսաղացի մեջ

Ապրիլի 8-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում քաղաքացու ձեռքը մնացել է մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ.Հակոբյան փողոցի թիվ 2բ հասցեում քաղաքացու ձեռքը արգելափակվել է էլեկտրական գրդնակի մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացու ձեռքը դուրս է բերվել տեղի ուժերով. վերջինս տեղափոխվել է «Իզմիրյան ԲԿ»:

ԱԻՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее