▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պրոբլեմից փախչելով հայրենիքից հեռացողներին խնդրում եմ` դա անել արագ, որպեսզի մնան պայքարողները…

Բոլոր նրանք, ովքեր, հույսները կորցրած, պրոբլեմի լուծումը պետք է տեսնեն պրոբլեմից փախչելու մեջ և հեռանան հայրենի հողից, ապա խնդրում եմ դա անել արագ, որպեսզի մնան մնացողները՝ այսինքն նրանք,

1. Ովքեր դեռ գիտակցում են, որ իրենց երակներում հոսոում է Տիգրան մեծի, Տրդատ մեծի, Գարեգին Նժդեհի արյունը,
2. Ովքեր գիտակցում են, որ առաջացած պրոբլեմներն ու փորձությունները սոսկ հնարավաորություններ են՝ դրանք հաղթահարելով ավելի կատարելագործվելու, 3.Ովքեր գիտակցում են, որ այն հողը որի վրա կանգնած են, սոսկ հող չէ այլևս. այն, հազարավոր տարիների ընթացում շաղախվելով իրենց կյանքը զոհելով անմահացած մեր նախնիների սուրբ արյամբ, ինքնին վերածվել է սրբության,
4.Ովքեր քիչ են, բայց ում Հայ են ասում,
5. Ովքեր դեռևս կրում են իրենց մեջ մեր եկեղեցու դավանած արժեքները...

և կերտեն այն Հայաստանը, ուր ձգտում է իրենց հոգին...

Վրույր Արծրունու գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее