Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շվեյցարական բանկերում իր հաշվեհամարների վրա մոտ 40 մլրդ դոլար ունի: Այս մասին գրել է բրիտանական The Times-ը՝ թերթի առաջին էջին զետեղելով նյութ Պուտինի հարստությունների մասին:
Ըստ պարբերականի՝ պատժամիջոցների տակ կարող է հայտնվել նաև անձամբ Պուտինը. ամերիկյան իշխանությունների կողմից արդեն իսկ դիտարկվում է Պուտինին պատկանող ակտիվների սառեցումը:
The Times-ի փոխանցմամբ՝ շատ դժվար կլինի ապացուցել, որ այդ ակտիվները պատկանում են Պուտինին, սակայն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դա պարզելու համար հետախուզական լիազորություններ ունի: