▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը Հայաստան է գալիս՝ հայ–ռուսական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին



Վաղը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կլինի Երևանում։
Այցի նախօրեին՝ Պուտինի տրամադրությունն, իհարկե, անկումնային է, որովհետև Ուկրաինայում կարող է տեղի ունենալ եվրոասոցացման կողմնակիցների հեղափոխություն՝ այդ երկրում ի դերև անելով Կրեմլի ազդեցությունը։
Հայաստանում ռուսական ազդեցության մոտալուտ նվազում չի սպասվում, սակայն չի կարելի ասել, թե Պուտինը մեզանում սիրված հյուր է։
Նրան ոգևորությամբ սպասում է մարդկանց մի փոքր խումբ՝ իշխանություն անունով՝ կուսակցական զնաչոկները կրծքներին։
Հանրապետականները, եթե հիշեին իրենց կուսակցության խորհուրդը՝ գուցե նույնիսկ վատ զգային, որովհետև, ախր, իրենց գաղափարական հոր՝ Նժդեհի գաղափարախոսությունն ու ռուսական կայսերականությունն անհամատեղելի են։
Մարդկանց մի փոքր խումբ էլ վաղն ընդվզելու է՝ բողոքելով Մաքսային միության ու Պուտինի դեմ։
Պուտինի այցի դեմ ոչինչ չունեմ, բայց առաջին խմբի հրճվանքը չեմ կիսում, որովհետև պուտինիզմ կոչվածն ինձ համար խորթ է ու ասոցացվում է տոտալիտարիզմի և կայսերականության հետ։
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը դեմ եմ, բայց վաղն Ազատության հրապարակ էլ չեմ գնա, որովհետև չեմ կարծում, թե այդպես են երկրում ապահովում այն որակը, որը հնարավոր չի դարձնի Հայաստանի մասնակցությունը «դիկտատորների միությանը»։
Պուտինը Հայաստան է ժամանում մի ժամանակահատվածում, երբ երկու երկրների հարաբերությունները ճգնաժամային են՝ հեռու գործընկերայինից, բարեկամականից։
Դա միայն այսօրվա կամ երեկվա հետևանք չէ ու արդյունք է մեր իշխանությունների առնվազն տասնվեցամյա քաղաքականության։
Քանի դեռ կարգավորված չեն Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ ու երկրի ներսում չկա արդյունավետ կառավարում, հայ–ռուսական հարաբերությունների փիլիսոփայությունը չի փոխվի։
Մենք նման ենք կալանավորի, ով ուրախանում է, որ վաղը թեյելու է իրեն մի քանի ժամով այցելող բանտապետի հետ։
Մարդկանց հետ արժանապատիվ թեյելու համար՝ նախ անհրաժեշտ է ձերբազատվել կալանաովրի կարգավիճակից, զգալ, ապրել ազատությունը։

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее