eBay-ում աճուրդի է հանվել Նարեկացու ձեռագիրը, և, համաձայն որոշ տեղեկությունների` այն ցանկանում է ձեռք բերել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:
Փաստի առիթով կապ հաստատեցինք հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնի հետ և տնօրեն Հրաչյա Թամրազյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կապ հաստատել են վաճառողի հետ, ի՞նչ ազգության է և ինչպե՞ս է գիրքը հայտնվել նրա ձեռքում` պատասխանեց.
«Պարզապես հայտարարություն է եղել ինչ-որ մեկի կողմից, հիմա փորձում ենք պարզել, թե ով է, պետք է տեսնենք` տեղեկությունը հավաստի է, թե ոչ, և, մեր մասնագետները որոշակի ճշգրտումներ պետք է կատարեն` գրքի հետ կապված»:
Նշենք, որ eBay-ում աճուրդի հանված ձեռագիրն արժե 30.000 ԱՄՆ դոլար և վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է:
Անի Կարապետյան