▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փլուզում Սայաթ-Նովա 10-ում. a1plus.am

a1plus.am-ի տեսանյութում` Սայաթ-Նովա 10, 12 և Նալբանդյան 25/Ա շենքերի բակում իրականացվող շինարարություն հետևանքով փլուզվել է փողոցի մի հատվածը, որով անցուդարձ են անում բնակիչները:

Շինարարության հարևանությամբ տեղակայված են նաև տարածքի ավտոտնակները: Բնակիչները պատմում են, որ երեկ անգամ շտապ օգնության մեքենան չի կարողացել մոտենալ շենքին: Նրանք նաև հիշեցնում են,որ այս շինարարությունն իրականացվում է քաղաքաշինական խախտումներով. շինարարության պատճառով բացվել են նաև հոսանքալարերը և վնասվել է կոյուղին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее