▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է պատրաստ լինենք առաջ գնալու…».Մազմանյանի մշտական ցանկությունը կիսատ մնաց

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ծանր հիվանդության հետեւանքով անժամանակ կյանքից հեռացավ 53-ամյա ռեժիսոր, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «ԳՈՅ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավար, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր ԱրմենՄազմանյանը:

Վերջին աշխատանքային օրը՝դեկտեմբերի 28-ին ինստիտուտի շենքում սովորական ավանդույթ դարձած շրջումը ուսանողների նուրախացրել էր: Տարօրինակ նախախնամությամբ բոլորին խորհուրդներ էր տալիս, հարցնում առաջիկա պլանների մասին: Վերջին ռեկտորատը կարճ տեւեց: Ամանորի նախաշեմին ջերմորեն գրկեց բոլորին ու իրեն հատուկ տոնով շեշտադրեց.«Տարին բարդ ու պարտավորեցնող է  լինելու...»:

 

ԵԹԿՊԻ մամուլիծառայություն

 

Հիշեցնենք, որ ռեժիսորը տառապում էր լյարդի ցիռոզ հիվանդությամբ: Արմեն Մազմանյանի բուժումը արտերկրում կազմակերպելու համար կառավարությունը դեկտեմբերին գումար էր հատկացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее