Գիտեմ, որ մեր երկրում որևէ առաջարկություն չի ընդունվում, որևէ մեկին պետք չեն «ներքևից» հնչող մոտեցումներն ու ծրագրերը, սակայն, միամիտ հավատով, դեռ շարունակում եմ առաջարկություն ներկայացնել...
Երկար ժամանակ է մտորում եմ, որ Էջմիածինը կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ և ամենաբարեկեցիկ քաղաքներից մեկը, եթե իշխանությունները հոգ տանեն այս քաղաքին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին՝ այն հռչակելով համայն հայության հոգևոր կենտրոն՝ մշակելով կառավարման ուրույն ձևեր ու սկզբունքներ:
Պետք է հրաժարվել հայ բարերարների նվիրատվություններից և կիրառելի համարել ազատ ներդրումային ծրագրերը, թող բարերարները ներդրումներ կատարեն, իրենց բիզնես կենտրոնները ստեղծեն՝ այսպիսով նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և բիզնես միջավայրի բարելավմանը: Պետք է այստեղ հիմնել կրոնական մշակութային օջախներ, քրիստոնեության տարածման համաշխարհային կենտրոն, Աստվածաբանության համաշխարհային կենտրոն և այլն...
Նաև պետք է այս քաղաքից վտարել ֆեոդալական կառավարման ձևերն ու գեներալ Մանվելին հասկացնել, որ Էջմիածինը համայն հայության հարստությունն է...