▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փելեշյանը խտացնում է ողջ տիեզերքը

Ունենալ համաշխարհային հայացք` հոգու մեջ կենդանի պահելով քո ազգի կենաց ծառը:
Ապացույց. Արտավազդ Փելեշյանը նկարահանում է , «Մեր դարը» ֆիլմը`երկրային ձգողականությունը հաղթահարելու մասին: Մարդկության թռիչքների և անկումների պատմություն, տեխնիկական քաղաքակրթության գլխապտույտ վազք`առաջին սավառնակներից մինչև լուսնային վայրէջք: Եվ մարդը`այդ քաղաքակրթության երկաթե երիվարին հեծած:
Նույն Փելեշյանը նախապես նկարահանում է , «Տարվա եղանակները»: Սա ֆիլմ է մեկ գյուղի ու մի խումբ հովիվների մասին: Մարդը` բնօրրանի հետ ընդհանուր կենսածիր դարձած: Այդ գյուղաշխարհից ներս Փելեշյանը խտացնում է ամբողջ տիեզերքը:
Թե' առաջին ֆիլմը`համամոլորակային հայացք, թե' երկրորդը`հայրենի եզերքի էպոս, անվրեպ հասնում են ամենքին, անկախ այն բանից, թե ով ինչ ազգի ծնունդ է ու որ երկնքի տակ է ապրում:
Հայ կինոռեժիսոր, որի ոտքերը իր իսկ հողի մեջ են, իսկ գլուխը`աստղալից երկնքի:
Հ.Գ. «Ոսկե ծիրանի» օրերին Ա. Փելեշյանին կհանձնվի նաև Հայկական կինոակադեմիայի Պատվո մրցանակը:
Դավիթ Մուրադյանի գրառումը
Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее