a1plus.am-ը գրում է, որ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում պայթեցվել է Միասնական Ջավախք ԺԴ-ի նախագահության անդամ հայտնի գործարար Խաչիկ Սահարյանի Լեքսուս մակնիշի ավտոմեքենան:
Պայթյունի պահին մեքենայում գտնվող Սահարյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եկատերինբուրգի հիվանդանոցներից մեկը:
Սահարյանը ծնունդով Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաքի շրջանի Կումուրդո (Գյումբուրդա) գյուղից է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում