Տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 14-ի երեկոյան, ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերի» ռեստորանում: Ըստ տեղեկությունների` ԲՀԿ ֆրակցիայի պատգամավոր Վահան Կարապետյանն ու Սուրեն Սուրենյանցը վիճել են միմյանց հետ: Վեճն այնքան է թեժացել, որ ԲՀԿ-ական պատգամավորը ազատություն է տվել ձեռքերին:
Լուրերի համաձայն վիճաբանության դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը asekose.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց լուրը` նշելով.
«Ինձանից բացատրություն են վերցրել երեկ, իսկ, թե ինչպիսի իրավական գնահատական կտա ՀՔԾ-ն` իրավունք չեմ վերապահում կոնկրետ գնահատական տալ»:
Հարցին, թե իրականում վեճն ինչի՞ պատճառով է եղել, քաղաքագետը նշեց, որ գործը նախաքննության փուլում է, ոչինչ չէր ցանկանա ասել, ամեն դեպքում վեճի հիմքում քաղաքական և ֆինանսական խնդիր չկա: