▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստորեն` ԱԺ-ն ականջալուր եղավ իմ խոսքերին. Անի Զախարյան

Հենց նոր տեղեկացա, որ ԱԺ-ի բոլոր խմբակցությունների պատգամավորների համահեղինակությամբ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար:
Փաստորեն ԱԺ-ը ականջալուր եղավ ամիսներ առաջ իմ այն խոսքերին, որ հարկավոր է Facebook-ը մտցնել իրավական դաշտ: Ըստ Էության, օրենքը իսկապես արդիական է, քանզի հաճախ ես տեսնում, թե ինչպես են որևէ ֆեյքի վիրավորական արտահայտությունը հրապարակում և հետո այդ զրպարտության հենքի վրա հաղորդումներ կազմակերպում՝ազդելով մարդու հեղինակության և գործնական համբավի վրա,արտահայտություն, որը արել է ընդամենը ոմն մեկը, սակայն ներկայացվում է այսպես՝ շատերն ասում են և այլն...Անշուշտ սա անընդունելի երևույթ է: Սակայն օրենքը անկատար է, հարկավոր է օրենքում պատասխանատվության կետ սահմանել նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր ֆեյսբուքով վիրավորական արտահայտություններ կամ զրպարտություն են տարածում այս կամ այն մարդու մասին: Ի վերջո, ֆեյսբուքը ոչ միայն չի զիջում որևէ լրատվական կայքի, այլ նաև վայելում է առավել մասսայականություն և լիարժեք կարելի է համարել ինֆորմացիոն լրատվական աղբյուր:

Ուստի քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածը, որը վերաբերում է մարդու գործնական համբավին և հեղինակությանը առնչվող հրապարակումների դեպքում հերքման և պատասխանատվության ենթարկելու պահանջին, հարկավոր է տարածել նաև Ֆեյսբուք սոցկայքի վրա և նախատեսվող օրենքում ներառել նաև այս կետը:


Անի Զախարյան

 

 

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее