▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Բաղդասարով, Դուք Ձեզ հաշիվ տալի՞ս եք, թե ինչ եք ասում

Հասկանալի պատճառով վերջին ժամանակներս ազգային փոխադրող «Արմավիա»- ի շուրջ մամուլը չի լռում և չի էլ կարող լռել, քանի, որ այս ընկերությունը իր ֆորմատի մեջ գրեթե միակն է եղել հանրապետությունում: Այն, որ մեր մոտ կա մենաշնորհ դա անմեկնաբանելի է, բայց, երբ մենաշնորհը անվանման մեջ «ազգային փոխադրող» օֆիցիալ «նախաբան» ունի սա արդեն նրան առանձնացնում է մենաշնորհային հարթության մեջ գտնվող այլ ընկերություններից: Տեսեք, թե, ի՞նչ է ստացվում. Փաստորեն տասնյակ տարիներ շարունակ այս ընկերությունը, որը ուներ ազգային փոխադրողի ստատուս օդային ուղղեփոխադրողների հարթության մեջ ոչ մի մրցակից չի ունեցել, նա եղել է միակը և բնականաբար նորմալ գործառույթներ իրականացնելու համար ոչ մի խոչնդոտներ համենայնդեպս Հայաստանում նա չի ունեցել: Եվ այսքանից հետո ունենալ այսպիսի «խայտառակ ավարտ» այս ընկերությունը ուղղակի իրավունք չուներ, եթե իհարկե այս ամենը ընկերության ի դեմս` Միխաիլ Բաղդասարովի կողմից լավ ծրագրավորված շոու չէ: Ուղղակի անհասկանալի է, ո՞նց կարելի է հասնել այսպիսի զավեշտալի իրավիճակի, երբ քո դաշտը ոչ մի այլ նմանատիպ կազմակերպության կողմից զբաղված չէ, երբ շատ անգամ սակագները առանց որևէ հիմնավորվում փոխվում էին ի հոգուտ ընկերությանը, երբ թռիչքի ուղղությունները ճարահատյալ չեին ընտրվում, երբ մի ամբողջ հանրապետությունը օգտվում էր միայն այս ընկերության ծառայություններից: 
Երբ կարդացի, թե ինչ է պատասխանել Մ. Բաղդասարովը լրագրողի հետևյալ շեշտադրմանը`-«Պարոն Բաղդասարով, Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել էր, որ պետությունն ու մի շարք այլ պատվիրատուներ դատի են տվել «Արմավիային» իմ մոտ ցանկություն առաջացավ գոչելու մի րոպե կանգ առեք պարոն Բաղդասարով, Դուք Ձեզ հաշիվ տալիս եք,  թե ինչ եք ասում...: Ձեզ եմ ներկայացնում Բաղդասարովի պատասխանը`- «Երբ սնանկության մասին է հայտարարվում, բոլորն էլ դատարան են դիմում, որ վաճառքից ինչ–որ բան ստանան։ Դա նորմալ արարողակարգ է, առանց դրա չի կարող լինել սնանկացումը»: 
Հ.Գ- Այս պատասխանը տալուց երևի Բաղդասարովը մոռացել է, որ ինքը դեռ պետք է բացատրություն տա հասարակությանը, թե ինչու՞ ընկերությունը հասավ այն մակարդակի, որ ճարահաատյալ սնանկության մասին հայտարարություն է անում, չէ որ նա, լինելով ազգային փոխադրող հնարավորինս օգտվել է պետության «բարիքներից», որը իրեն սիրով տրամադրել են իշխանությունները, այն «բարիքներից», որը ժամանակին ստեղծված է եղել նույն ժողովրդի կողմից: Եվ նա պետք է գիտակցի, որ այո նորմալ է, երբ սնանկության մասին է հայտարարվում, բոլորն էլ դատարան են դիմում, բայց դա նորմալ է այլ ընկերությունների պարագայում, ոչ թե, իր....:

Կարեն Թումանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее