▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապին խորամանկում է

Րաֆֆու ապաքաղաքական կամ հակաքաղաքական տեքստերից հետո, Տեր-Պետրոսյանին լսելն իրապես հաճույք է պատճառում: Խոսոտվանեմ, երկու անգամ ծայրից ծայր լսել եմ ելույթը, էսթետ օն ատլիչնիյ: Բայց Պապին, մեղմ ասած խորամանկում է, թաքցնելով հիմնական միտքը շատ գրագետ կառուցված, հագեցած ու հյութալի ձևակերպումների տակ

1. Խաչատուր Սուքիասյանը 2008-ին չմիացավ շարժմանը, որովհետև զգում էր լեգալության դաշտում աշխատելու կարևորությունը ու շահավետությունը: 2008-ին ընդհանրապես լեգալ տնտեսական դաշտի խնդիր չի դրվել օլիգարխիայի համար, դրվել է ՝ կամ մեր հետ, կամ մեր դեմ հստակ հարցը, ավելին խնդիր էլ չի դրվել օլիգարխիան պոկել իշխանությունից, որովհետև եթե փորփրեք Պապիի ու Նիկոլի հանրահավաքային ելույթները, կտեսնեք որ գլխավոր հարվածը հենց օլիգարխիային էր հասցվում, առանց բացատրելու նրանց այն նույն բանը, ինչ հիմա է փորձ արվում բացատրել. հիշենք առնվազն ոչ դոդացմանը քաղաքական կոչը, որը հավասար հավասարի էր գնում ոչ սերժանտացմանը ու ոչ ռոբոտացմանը լոզունգների հետ: Սուքիասյանի դեպքում, ինչքան էլ նա համակրելի ու կրթված բիզնեսմեն լինի, միացել է շարժմանը ավելի լայն ու առաջատար դիրքեր ստանալու համար հնարավոր իշխանափոխության դեպքում:

2. Գագիկ Ծառուկյանը չի պոկվել իշխանությունից, որովհետև այդպես ցանկացել է: Ծառուկյանը քաղաքականորեն որևէ բան չի կարող ցանկանալ, որովհետև բազմիցս փաստել է, որ քաղաքական սուբյեկտ չէ, ու բացի իր նեղ անձնական էմոցիոնալ ամբիցիաներից ու տնտեսական շահից, այլ բան փաստացի չի իրացնում, իսկ ինչը որ իրացվում է քաղաքականություն չէ: Ծառուկյանը չի պոկվել իշխանությունից, որովհետև հասկացել է լեգալ դաշտի առավելությունները, ուղղակի սեփական տնտեսական կապիտալը տեղական հայաստանյան տանիքից տեղափոխել է այլ տանիք ՝ հետսովետական բիզնես այլ տարածքներ, բնականաբար հերթական անգամ զիջելով իր քաղաքական սուվերենությունը

3 . Պապին իհարկե ճիշտ է, որ բուրժուաներն արքունիքից պոկվելով, ու դեմոսի օժանդակությունը ստանալով կկարողանան հեղափոխություն անել: Չնայած կիրառվող եզրաբանությունները բավական հին են ու չեն բացատորւմ էսօրվա իրողությունները ամբողջովին, բայց ամեն դեպքում: Հիմա հարց, եթե մի պահ ընդունենք, որ բուրժուազիան դա ԲՀԿ-ն է , լավ իսկ այդ դեպքում ով է դեմոսը: 2008թ.ի իներցիայով այդ դեմոսը ՀԱԿ-ն է: Բայց ես խիստ կասկածում եմ, որ ՀԱԿ-ն այսօր ներկայացնում է դեմոսը կամ փողոցը, ավելին վերջին զարգացումները ցույց տվեցին, որ որպես փողոցի «տերեր» իշխանությունը, աշխարհը ճանաչում են քաղաքացիական ցանցերին, անկախ այդ ցանցերի կոռումպացվածությունից կամ ազնվությունից:Փորձը ցույց է տվել, որ դեմոսը կամ փողոցային ընդդիմադիր էլեկտորատը Հայաստանում չունի կոնկրետ կողմնորոշում քաղաքական: Այն ուղղորդվում է այդ պահին ընդդիմության կարգավիճակը իրացնող ուժի կողմից, այսինքն առնվազն պետք է ապացուցել, որ նոր ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն տիրապետում են դեմոսին. նոր ՀԱԿ-ը բացառապես հիմնված է 2008ի շարժման բյուրոկրատական-կաբինետային բաղադրիչի վրա (Զուրաբյան-Մանուկյան) ՝ այլ ռեսուրսները բացառվել են ՝ Նիկոլ-փողոց, Արամ Ս.- դաշտային գեներալներ, ԵԿՄ-ի մի մաս և այլն. ՀՅԴ-ն էլ բյուրոկրատական ու ներփակ կառույց է ավելի հին ժամանակներից

 

Լևոն Մարգարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее