▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են պատմամշակութային արգելոց-թանգարաններում «կոորպորատիվ փարթիի» կազմակերպիչները. hetq.am

hetq.am-ը գրում է, որ  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած «կոորպորատիվ փարթիից» հետո կայքը գրավոր հարցերով դիմել էր ՀՀ մշակույթի նախարարության ««Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին`  խնդրելով ներկայացնել, թե վերջին 5 տարիներին քանի միջոցառում է տեղի ունեցել Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարաններում, ովքեր են եղել դրանց կազմակերպիչները, եւ արդյունքում որքան գումար է փոխանցվել բյուջե: :

Պատասխան նամակում տեղեկությունը տրամադրվել է  2010-2014 թթ. կտրվածքով.

2010 թ.- «Հյուր սերվիս» ՍՊԸ, «Ամիստադ Տուր» ՍՊԸ և «Մեդիակրատ» ՍՊԸ (բոլոր միջոցառումներն էլ՝ Գառնիում)

2011 թ.- «Նիկոմեդ Ավստրիա ԳմբՀ» հայաստանյան ներկայացուցչություն (Գառնի, Զվարթնոց), ՀՀ Կենտրոնական բանկ (Գառնի), «Էլիտար» ՍՊԸ (Գառնի), «Մեդիակրատ» ՍՊԸ (Գառնի), «Բիս Արտ» ՓԲԸ, «Ֆայվ Սթարս Թրավել» ՍՊԸ (Զվարթնոց), «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ (Զվարթնոց):

2012 թ.- ՀՀ Կենտրոնական բանկ (Գառնի), «Մոդդ Իվենց» ՍՊԸ (Գառնի), «Ամիստադ Տուր» ՍՊԸ (Գառնի), Էջմիածնի քաղաքապետարան (Զվարթնոց), «Ռումեա» ՍՊԸ (Զվարթնոց):

2013 թ.- «Նուեվա Վիստա» ՍՊԸ (Գառնի), «Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ (Գառնի), «Ֆայվ Սթարս Թրավել» (Զվարթնոց), «Մոդդ Իվենց» (Զվարթնոց), «Էլիտար» ՍՊԸ (Զվարթնոց):

2014 թ.- «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ (Գառնի), ՀՀ Կենտրոնական բանկ (Գառնի), «Էլիտար» ՍՊԸ (Զվարթնոց), «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ (Զվարթնոց): 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее