▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադի'ր եղեք այցելուների վարքի և հագուկապի նկատմամբ

Հարգելի բանկերի, բջջային օպերատորների և սպասարկման կենտրոններ ունեցող այլ ընկերությունների անվտանգության բաժիններ, խնդրում եմ ավելի ուշադիր լինել Ձեր որոշ այցելուների վարքի և հագուկապի նկատմամբ:

Քանի անգամ ստիպված եմ եղել ինքս  «ստիպել» որոշ այցելուների ուղղել իրենց հագուստը և փակել մարմնի մերկացրած մասերը:

Օրինակ երեկ Հայաստանի լավագույն բանկերից մեկի կենտրոնում գտնվող մասնաճյուղերից մեկում մի ՀԱՏ տղա հաճախորդ կռացել էր պատուհանի մոտ և հերիք չի ջինսե տաբատն էր իջել, մի բան էլ տակի եղածը: Տեսարանը հաստատ կոմայգում կանգնողների սրտող կլիներ:

Ես մոտեցա և խնդրեցի մասնաճյուղի տեղեկատուին համապատասխան քայլեր ձեռնարկել և անվտանգության աշխատակցի միջոցով «շտկել» իրավիճակը, սակայն անվտանգության աշխատակցի չհայտնվելու պատճառով ես ինքս մոտեցա և ասեցի, որ շորերը կարգի գցի:

Մի անգամ էլ բջջային օպերատորներից մեկի հյուսիսային պողոտայի սպասարկման կենտրոնում մի ՀԱՏ աղջիկ էր նստել մասնագետի դիմաց ու իջած տաբատի և թափանցիկ ներքնազգեստի տակից հետույքի կեսն ի ցույց էր դրված տարածքում եղած մի քանի տասնյակ մարդկանց, այդ թվում բազմաթիվ երեխաների:

Տեղեկատուին այդ անգամ էլ դիմեցի իրենց ուժերով հարցը լուծելու համար, բայց նա պատասխանեց, որ իրենք ոչինչ անել չեն կարող և կրկին անգամ ես ստիպված եղա մոտենալ ու այդ աղջկան հուշել, որ ինքը գիշերային ակումբում չի:

Օրինակները բամզաթիվ են, բայց հուսով եմ որ այսուհետ խնդրին ավելի մեծ ուշադրություն կդարձնեք և Ձեր հաճախորդների մի մասը ստիպված չեն լինի որոշ այցելուների և հաճախորդների «դրես քընթրոլ»-ներով զբաղվել:

Արման Հայրապետյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее