▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ է ուզում արդարացնել Մարգարիտա Խաչատրյանը

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հաստատել է, որ Քարվաճառից Կենտրոնական հոսպիտալ բերված զինվոր Մհեր Խլղաթյանի մարմնի վրա կան հետքեր, որոնք հաստատում են ծեծված լինելու հանգամանքը:

Ուրեմն, ինչու՞ է ստում ու կեղծում այսպես կոչված  «Զինվորի մայր», հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ հայտարարելով, թե զինվորը ծեծված չի եղել...

Ի՞նչ է տալու այդ տիկնոջը սուտը, ու՞մ է ուզում արդարացնել, երբ Պաշտպանության նախարարն անձամբ իր վերահսկողության ներքո է վերցրել սույն գործի նախաքննությունը...

Բանակը մեր զավակն է, մեր սրբությունը, բոլորս շահագրգռված ենք, որպեսզի լավ բանակ ունենանք, հզոր: Ես բանակում ծառայող զինվորի ծնող եմ, ուրեմն առավել շահագրգռված եմ, որ երբեք մեր բանակի մասին բացասական կարծիքներ չհնչեն: 

Այսօր առավոտյան մեր բանակն ապացուցեց, որ ինքն իսկապես հզոր է, որ զոհված կրտսեր սերժանտը մի ամբողջ ադրբեջանական բանակ արժե...
Հետևաբար, պետք չէ խցկվել բանակի մեջ ստերով ու կեղծիքներով, որքան շուտ բանակից արմատախիլ արվեն որոշ պատահական մարդիկ, սպաներ ու զինվորներ, այնքան մենք զորեղ կլինենք...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее